ՀԱՍԱՐԱԿՈՒԹՒԻՆ

Էջ 3
Հայրենիքից հայրենիք  (նուիրւում է Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակին)
Հայրենիքից հայրենիք (նուիրւում է Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակին)
Օրինա­պա՞շտ է ար­դեօք հա­յը։ Հա­յաս­տա­նում, ան­շուշտ ո՛չ, որով­հե­տեւ իշ­խա­նու­թեան գլուխ են գա­լիս ընտրա­կեղ­ծիքնե­րի շնոր­հիւ եւ ժո­ղովուրդն ապ­րում է անիշ­խա­նու­թիւն, անօ­րինու­թիւն։ Ասում է, անօ­րէն նա­խագահ է, անօ­րէն կա­ռավա­րու­թիւն։ Մենք չենք ընտրել նրանց։ Օտար եր­կիրնե­րում հայ ժո­ղովուրդն, ան­շուշտ օրի­նապաշտ է։ 1915-ին նոյնպէս օրի­նապաշտ էր։ Հա­ւաք­ւում էր պե­տական մար­միննե­րի հրա­մանով հրա­պարակ­նե­րում եւ օրի­նապաշտ ար­տա­հան­ւում հայ­րե­նի օճա­խից, գիւ­ղից, գա­ւառից, երկրից, կեան­քից։ Մու­սա­լեռ­ցի­ները օրի­նապաշտ չե­ղան։ Բարձրա­ցան հա­րազատ սա­րը, ծած­կած ան­տառնե­րով՝ բարձրեալին աւե­լի մօ­տիկ լի­նելու հա­մար։ Եւ Աս­տուած իրօք գթասրտու­թիւն դրսե­ւորեց ֆրան­սիական ռազ­մա­նաւի տես­քով, որը փրկեց մու­սա­լեռ­ցի հե­րոս­նե­րին։
7 Հոկտեմբեր 2015
Փաստեր, յուշեր, վկայութիւններ
Փաստեր, յուշեր, վկայութիւններ
Ասում են մէկ հո­գու ող­բերգու­թիւնը ող­բերգու­թիւն է, իսկ մի­լիոն­նե­րի՝ վի­ճակագ­րութիւն։ Ան­շի­րիմ մնա­ցած զո­հերի առ­ջեւ մենք պար­տա­ւորու­թիւն ու­նենք. փա­ռատել վի­ճակագ­րութիւ­նը եւ մէկ առ մէկ անցնել զո­հերի հետ իրենց Գող­գո­թայի ճամ­բան։ Եղեռ­նին իր 5 զա­ւակ­նե­րին կորցրած Մա­րիցա Եղո­յեանի յու­շա­տետ­րը Կիւմրի քա­ղաքի «Կու­մայրի» թեր­թին տրա­մադ­րել էր նրա որ­դի՝ Զի­դալ Եղոյեանը (ծն. 1934-ին), եւ այս յու­շե­րը լոյս տե­սան 1995-ի Ապ­րի­լեան թի­ւի մէջ, իսկ ինձ հա­սան դրանք Եղո­յեանի փե­սայի՝ դստեր ամուսնու, Յով­հաննէս Դուրգա­րեանի մի­ջոցով։ Հա­զարա­ւոր վկայու­թիւննե­րի մէջ ես զա­տեցի այս մէ­կը, որ­տեղ ցայ­տուն կեր­պով ար­տա­յայ­տուած է ոչ միայն ող­բերգու­թեան խե­լակո­րու­սութիւ­նը, այլ այդ ող­բերգու­թեանը դի­մադ­րո­ղակա­նու­թեան զօ­րաւոր ու­ժը, որի շնոր­հիւ մենք որ­պէս ազգ այ­սօր կանք։ Ահա­ւասիկ Մա­րիցա Եղո­յեանի վշտա­պատու­մը։
24 Ապրիլ 2015
Գնա՛ էջին սկիզբ