Ռասիստական գրություններ հայկական դպրոցի պատին
Տեսախցիկները
ֆիքսել են, որ օգոստոսի 12-ին՝ գիշերը
1։00-ի սահմաններում, անհայտ ծագումով 4
հոգի են գրել նշված ռասիստական
արտահայտությունները։
Հայկական դպրոցի պատին «տանջանք հային», «Քուրշաթի ատելությունն եմ բերել ձեզ» և այլ նմանատիպ գրություներ են հայտնվել։ Չորս հոգի սկսել են զննել դպրոցի շրջակա տարածքը։ Ապա նրանցից մեկը սկսել է հակահայակական գրությունները գրել, մյուսը նկարել է դա, իսկ մնացյալ երկուսն այդ ընթացքում տարածքն են հսկելիս եղել։
Պատին
ռասիստական արտահայտույուններ գրող
խումբը, թուրք ազգայնամոլական գորշ
գայլերի նշանը ցույց տալով, հեռացել է
դեպքի վայրից։
Շաբաթ օրը առավոտյան դպրոցի պահակը նկատել է գրությունները և դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը։ Սակայն ոստիկանությունն առայժմ չի ժամանել դեպքի վայր։
2016թ․ հունվարի
19-ին՝ Հրանտ Դինքի սպանության տարելիցին,
«տանջանք հային» արտահայտությունը տեղ
էր գտել նաև Ուսկուդարի Գալֆայան դպրոցի
պատին։ Ուսկուդարի թաղային ոստիկանությունը
դեպքի առթից քրեական գործ էր հարուցել։

