Հրատարակութեան թուական: 7 Հոկտեմբեր 2015 15:16
 ~ Վերջին թարմացում: 7 Հոկտեմբեր 2015 15:29
read.ReadTime

Հայրենիքից հայրենիք (նուիրւում է Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակին)

Օրինա­պա՞շտ է ար­դեօք հա­յը։ Հա­յաս­տա­նում, ան­շուշտ ո՛չ, որով­հե­տեւ իշ­խա­նու­թեան գլուխ են գա­լիս ընտրա­կեղ­ծիքնե­րի շնոր­հիւ եւ ժո­ղովուրդն ապ­րում է անիշ­խա­նու­թիւն, անօ­րինու­թիւն։ Ասում է, անօ­րէն նա­խագահ է, անօ­րէն կա­ռավա­րու­թիւն։ Մենք չենք ընտրել նրանց։ Օտար եր­կիրնե­րում հայ ժո­ղովուրդն, ան­շուշտ օրի­նապաշտ է։ 1915-ին նոյնպէս օրի­նապաշտ էր։ Հա­ւաք­ւում էր պե­տական մար­միննե­րի հրա­մանով հրա­պարակ­նե­րում եւ օրի­նապաշտ ար­տա­հան­ւում հայ­րե­նի օճա­խից, գիւ­ղից, գա­ւառից, երկրից, կեան­քից։ Մու­սա­լեռ­ցի­ները օրի­նապաշտ չե­ղան։ Բարձրա­ցան հա­րազատ սա­րը, ծած­կած ան­տառնե­րով՝ բարձրեալին աւե­լի մօ­տիկ լի­նելու հա­մար։ Եւ Աս­տուած իրօք գթասրտու­թիւն դրսե­ւորեց ֆրան­սիական ռազ­մա­նաւի տես­քով, որը փրկեց մու­սա­լեռ­ցի հե­րոս­նե­րին։
Պատկերը մեծցնել
Հայրենիքից հայրենիք  (նուիրւում է Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակին)
Գնա՛ էջին սկիզբ