Հրատարակութեան թուական: 3 Օգոստոս 2016 21:23
 ~ Վերջին թարմացում: 3 Օգոստոս 2016 21:50
read.ReadTime

Ֆրանսահային Թուրքիա մուտք գործելու մեկ տարվա արգելք է սահմանվել

Հուլիսի 31-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնագրի ստուգման համար կանգնեցրել են մեքենան, որում եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ազգությամբ հայ Ռիչարդ Դեմիրջին։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։
Պատկերը մեծցնել
Ֆրանսահային Թուրքիա մուտք գործելու մեկ տարվա արգելք է սահմանվել
Գնա՛ էջին սկիզբ