Հրատարակութեան թուական: 23 Մարտ 2015 12:32
 ~ Վերջին թարմացում: 23 Մարտ 2015 12:37
read.ReadTime

Արմեն Մեհրաբեանը Հայաստանի իրականութեան մէջ

Ամէն թռչուն թեւեր ունի եւ կարող է չուել տաք Եգիպտոս, բայց ճանապարհը գիտի միայն երամը։ Թռչուններից կազմուած երամը դառնում է մի մարմին եւ ձեռք է բերում այն բնազդը, որն օգնում է գտնել ճանապարհը դէպի Եգիպտոս։ Այդ բնազդը գործում է միայն այն դէպքում, երբ թռչունները երամի մէջ են միաւորւում։ Եթէ նրանք թռացրիւ լինեն, ապա բնազդը կ՚անհետանայ եւ թռչունները վայր կ՚ընկնեն անկենդան։ Չուելու ընթացքում ամէն թռչուն տրւում է երամին, դառնալով նրա մասնիկը… Գեղեցիկ է, այնպէս չէ։ Հրանդ Մատթէոսեանի խոհերից է։ Մեր ազգի մասին չէ, անշուշտ։ 100 տարուայ մէջ երամ չկազմեցինք, տաղանդաւոր անհատները, որոնք կան ամէն բնագաւառում, մնացին անպահանջ ու առանձին, նրանց տաղանդը չծառայեց ազգին եւ պետականաշինութեանը։
Պատկերը մեծցնել
Արմեն Մեհրաբեանը Հայաստանի իրականութեան մէջ
Գնա՛ էջին սկիզբ