E-gazete/Arşiv
Agents
Հաղորդակցութիւն
Բաժանորդագրուէ
Մուտք՝ անդամներու
Türkçe
English
Որոնել
Hay Toplum
Գրողներ
Book/ԳԻՐՔ
Hrant Dink
Agos Gündem
Türkiye
Ermenistan
Dünya
Yüzler/Hikayeler
İnsan+Hakları
Bir Zamanlar
Kültür Sanat
Yaşam
Կատեգորիաներ
Agos Gündem
Türkiye
Ermenistan
Dünya
Yüzler/Hikayeler
İnsan+Hakları
Bir Zamanlar
Kültür Sanat
Yaşam
E-gazete/Arşiv
Agents
Hay Toplum
Գրողներ
Book/ԳԻՐՔ
Hrant Dink
Հաղորդակցութիւն
Որոնել
Türkçe
English
☰
☰
Agos Gündem
Türkiye
Ermenistan
Dünya
Yüzler/Hikayeler
İnsan+Hakları
Bir Zamanlar
Kültür Sanat
Yaşam
Որոնել
E-gazete/Arşiv
Agents
Hay Toplum
Գրողներ
Book/ԳԻՐՔ
Hrant Dink
Հաղորդակցութիւն
Բաժանորդագրուէ
Մուտք՝ անդամներու
Türkçe
English
Haber Merkezi
Էջ 4
400 փախստական է մահացել Միջերկրական ծովում
Աֆրիկացի փախստականներին տեղափոխող նավակները շրջվել են, որի հետևանքով մոտ 400 փախստական է մահացել։
18 Ապրիլ 2016
Պայթյուն Դիարբեքիրում
ՓՔՔ-ի անդամները (Քրդական աշխատավորական կուսակցություն) պայթուցիկով լի մեքենայով հարձակվել են Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի վրա։ Հարձակման հետևանքով 2 զինվոր մահացել է, 47 հոգի՝ վիրավորվել։ Վիրավորներից 39-ը զինվորական են։ Պայթյունի լուսաբանման արգելք է սահմանվել։
12 Ապրիլ 2016
Գերմանիայում 6 հազար փախստական երախա անհայտ կորած է
Դաշնային ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Գերմանիայում 2015թ․ ընթացքում անչափահաս 6 հազար երեխա և երիտասարդ է անհետ կորել։
11 Ապրիլ 2016
Թուրքիայի 50 միլիոն քաղաքացու տվյալները համացանցում
Associated Pressխի հաղորդմամբ՝ համացանցում է հայտնվել մի տվյալների բազա, որը ներառում է Թուրքիայի գրեթե 50 միլիոն քաղաքացու նույնականացման քարտի տվյալները։ Այս բազան որպես այդպիսին մինչ օրս տեղի ունեցած ամենամեծտեղեկատվական արտահոսքն է համարվում։
5 Ապրիլ 2016
Ընթերցողների նամակներն ‹‹Ակօս››-ին՝ 20-րդ տարելիցի կապակցությամբ
‹‹Ակօս›› շաբաթաթերթը, որը սկսել է լույս տեսնել 1996թ. ապրիլի 5-ից, արդեն 20 տարեկան է: Ցանկանում ենք, որ շաբաթաթերթի 20-րդ տարելիցը առիթ դառնա՝ մեր ընթերցողներին, բարեկամներին հանդիպելու: Նախ նշենք, որ շաբաթաթերթի էջերը հասանելի ենք դարձնելու մեր ընթերցողներին: ‹‹Ակօս››-ին պատմե՛ք ‹‹Ակօս››-ի մասին: Մեզ ուղարկեք ձեր ակնկալիքները, քննադատություններն ու առաջարկները: Մեկ տարի շարունակ շաբաթաթերթի ‹‹20-րդ տարելիցի նամակները›› սյունակում հրատարակելու ենք ձեր նամակները, որոնք կարող եք ուղարկել
[email protected]
էլ-հասցեին:
1 Ապրիլ 2016
«Թալիբան»-ին պատկանող խմբավորումը՝ Պակիստանի պայթյունի հետևում
Պակիստանի Լահոր քաղաքում Սուրբ Զատիկի արարողություններին մասնակցող քրիստոնյաներին ուղղված հարձակման հետևանքով 70 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել։ Հարձակման պատասխանատվությունը «Թալիբան»-ի մաս կազմող մի խմբավորում է ստանձնել։
28 Մարտ 2016
Բրյուսելի պայթյուններն իրականացնողների ինքնությունը բացահայտվել է
Հայտնի է դարձել, որ երեկ Բրյուսելի օդանավակայանի պայթյունները Խալիդ և Բրահիմ ալ-Բաքրաուի եղբայրներն են իրականացրել։ Տեղեկացվում է, որ երկու եղբայրներն էլ քրեական գրանցում են ունեցել, սակայն մինչ այժմ ահաբեկչության հետ նրանց ունեցած կապը բացահայտված չէ։
23 Մարտ 2016
Newroz piroz be՝ շնորհավոր Նոռուզ
Դիարբեքիրում Նոռուզի տոնակատարությունները սկսել են: Նոռուզը Դիարբեքիրում նշելու թույլատվություն կա: Նոռուզի տոնակատարությունների տարածքը արարողությանը մասնակցելու եկած մարդկանցով լի է, իսկ ոստիկանական ստորաբաժանումները, ելնելով անվտանգության նկատառումներից, մարդկանց այդ տարածք են թողնում մանրակրկիտ զննումից հետո:
21 Մարտ 2016
Անկարայի պայթյունը TAK-ն է ստանձնել
Անկարայի Քըզըլայում 37 հոգու մահվան պատճառ դարձած պայթյունի պատասխանատվությունը «Քրդստանի ազատագրման բազեներ» (TAK) կազմակերպությունն է ստանձնել:
17 Մարտ 2016
Զրպարտության ենթարկված Սելինա Դողանի հայտարարությունը
ԺՀԿ Ստամբուլի պատգամավոր Սելինա Դողանը Անկարայի պայթյունն իրականացնողի մասին բացահայտումներից հետո սոցցանցում նրա հետ կապված գրառում է արել։ Այդ գրառման պատճառով Սելինա Դողանը զրպարտությունների թիրախ է դարձել, որից հետո ստիպված է եղել իր հասցեին հնչած զրպարտությունների առնչությամբ հայտարարություն տարածել։
16 Մարտ 2016
Իրավիճակը Թուրքիայի հարավ-արևելքում
Շըրնաքի կենտրոնում և Հաքյարի Յուքսեքովայում Թուրքիայի զինված ուժերն ու ոստիկանությունը գործողություններ են իրականացրել, որը «Մեհթեր» օրհներգով է սկսել (օրհներգ, որը Օսմանյան կայսրության բանակը պատերազմի մեկնարկից առաջ էր հնչեցնում)։ Իսկ Դիարբեքիրի Բաղլար գավառում գիշերը 03։00-ից պարետային ժամ է հայտարարվել։ Բախումների հետևանքով մեկ ոստիկան և երեք ՔՊՄ անդամ է զոհվել։
15 Մարտ 2016
Շըրնաքի կենտրոնում պարետային ժամ
Արդեն քանի օր էր խոսակցություններ կային, որ Շըրնաքում պարետային ժամ է հայտարարվելու։ Եվ այս գիշեր՝ ժամը 23։00-ից սկսած, Շըրնաքում պարետային ժամ է հայտարարվում։
14 Մարտ 2016
«Կիրակնօրյա պատարագի» շուրջ ԹԱՄԺ-ի հայտարարությունը
ԹԱՄԺ-ի նախագահությունը խորհրդարանական նիստի ընթացքում կիրակնօրյա պատարագի համար ընդմիջում նշանակելու հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել․ «պատարագին մասնակցելու համար ընդմիջում չի սահմանվել»։
8 Մարտ 2016
Կիրակնօրյա պատարագի համար ընդմիջում թուրքական մեջլիսում
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) երեկվա նիստի ընթացքում կիրակնօրյա պատարագի համար 40 րոպեանոց ընդմիջում է եղել։ Մինչ այդ հայազգի պատգամավոր Կարո Պայլանը նման դիմում էր ներկայացրել ԹԱՄԺ։
7 Մարտ 2016
Ջիզրեում պարետային ժամը մասամբ չեղարկվել է
2015թ․ դեկտեմբերի14-ից Ջիզրեում գործող պարետային ժամը վաղվանից ի վեր ցերեկային ժամերին չի կիրառվի։
1 Մարտ 2016
Երկու հայ պատգամավոր Իրանի խորհրդարանում են
2016թ․ փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են կայացել։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրվել է երկու հայ պատգամավոր՝ Կարեն Խանլարյանն ու Ժորժ Աբրահամյանը։
29 Փետրուար 2016
Ըստ ԴՆԹ թեստի՝ մահապարտը Աբդուլբաքի Սոմերն է
Դատաբժշկական կենտրոնը հաստատել է, որ Անկարայի պայթունն իրականացրած մահապարտը Աբդուլբաքի Սոմերն է։
23 Փետրուար 2016
40 ասորի ազատվել է ԻՊ-ի գերությունից
Շվեդիայում գտնվող Ասորական ասոցիացիաների ֆեդերացիայի հայտարարության համաձայն՝ ԻՊ-ի (իսլամական պետություն) գերության մեջ գտնվող 40 ասորի ազատ է արձակվել։
23 Փետրուար 2016
Մայրենի լեզվի համաշխարհային օրը՝ հայերեն այցեքարտով
Փետրվարի 21-ին՝ մայրենի լեզվի համաշխարհային օրը, Ազգերի ժողովրդավարական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Պայլանը առցանց էջերում տարածել է հայերեն և թուրքերեն այցեքարտերը։ Այցեքարտերը տպվել են Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից։
22 Փետրուար 2016
Տրապիզոնի ժանդարմերիան հետևել է Դինքին
Պարզվել է, որ Հրանտ Դինքի սպանությունից 4 ամիս առաջ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզությունը հետևել է նրան Ստամբուլում գտնվող իր տան մոտակայքում։
22 Փետրուար 2016
Անկարայի պայթյունի գործով 17 ձերբակալված
Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 17-ի։
19 Փետրուար 2016
Ս․ Դողան․ «Թուրքիայի հայերի, հրեաների, հույների, ասորիների թվաքանակն ինչքա՞ն է»
Թուրքական Հանրապետա-ժողովրդավարական կուսակցության (Cumhuriyet Halk Partisi-CHP) հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հարց է ուղղել «ազգության գաղտնագիր»-ը ընդունող ներքին գործերի նախարար Էֆքան Ալային․ «Թուրքիայում բնակվող հայ, հրեա, հույն, ասորի ազգաբնակչության թվաքանակն ինչքա՞ն է»։
19 Փետրուար 2016
Անկարայի պայթյունի հետևանքով կա 28 զոհ, 61 վիրավոր
Փետրվարի 17-ին պայթյուն է տեղի ունեցել Անկարայում գտնվող զինվորական բնակավայրում: Պայթյունը գրանցվել է այն ժամանակ, երբ զինվորական մեքենաներն անցնելիս են եղել բնակավայրով:
17 Փետրուար 2016
Դինքի սպանության գործով նիստը ապրիլի 19-ին է
Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Հրանտ Դինքի սպանության հարցով կցված գործերի առաջին նիստը տեղի է ունենալու ապրիլի 19-ին։
16 Փետրուար 2016
Ջիզրեի երրորդ նկուղը
Թուրքիայի Ջիզրե քաղաքում գրծողությունները դեռ շարունակվում են: Դեռևս հայտնի չէ, թե երկու նկուղում քանի մարդ է սպանվել, սակայն արդեն նշվում է, որ մեկ այլ՝ երրորդ նկուղում վիրավորներ կան: ‹‹Դիջլե›› լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երրորդ նկուղում գտնվող 50 հոգուց 20-25-ին այրել են:
10 Փետրուար 2016
Շիշլիի դեպքի առթիվ 8 ձերբակալված
Տրապիզոնում (Տրապզոն) ձերբակալել են 8 հոգու, ովքեր կասկածվում են Շիշլիում կատարված սպանության մեջ: Խումբը հարձակվել էր Շիշլիում բնակվող հայազգի զույգի տան վրա, կապել նրանց՝ պատճառ դառնալով Հակոբ Յակուփ Դեմիրջիի մահվանը: Հակոբ Յակուփ Դեմիրջիի կինը՝ Սեդա Աիդա Դեմիրջին, վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
10 Փետրուար 2016
Պարետային ժամ. 6 ամսում 180 զոհ
Ազգերի ժողորդավարական կուսակցության (HDP-ԱԺԿ) հայտարարության համաձայն՝ հուլիսից մինչ այսօր Թուրքիայի հարավարևելքում 460 քաղաքացի է զոհվել, որոնից 84-ը երեխա է, 79-ը՝ կին: Հայտարարության մեջ նշվում է, որ Ջիզրեում, Սուրում և Սիլոփիում, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է, զոհերի թիվը 180 է:
8 Փետրուար 2016
Սիրիացի երեխան սովամահ է եղել
Սիրիացի փախստական Նեսրին Բերդոշի 1 տարեկան երեխան՝ Գարամը, մահացել է Ադանայի ավտոկայանում: Մահվան պատճառ են դարձել անբավարար սնունդն ու ցուրտ եղանակը:
8 Փետրուար 2016
Դաժան սպանություն Շիշլիում
Սեդա Աիդա Դեմիրջին և նրա ամուսինը՝ Հակոբ Յակուփ Դեմիրջին, սարսափելի հարձակման են ենթարկվել իրենց տանը: Հարձական հետևանքով վիրավորված Սեդա Աիդա Դեմիրջին դուրս է գրվել հիվանդանոցին, մինչդեռ Հակոբ Յակուփ Դեմիրջին դաժանորեն սպանվել էր: Հարց է առաջանում՝ արդյո՞ք սպանությունը ատելության հողի վրա է իրականացել:
8 Փետրուար 2016
DİHA -ի լրագրողը ձերբակալվել է
«Դիջլե» լրատվական գործակալության (DİHA) լրագրող Նուրի Աքմանը ահաբեկչական կազմակերպությանն «անդամակցելու» մեղադրանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բանտ։
3 Փետրուար 2016
Դիարբեքիրի Սուրն ամբողջովին փակ է
Դիարբեքիրի կենտրոնական Սուր գավառի 11 թաղամասում արդեն 64 օր է պարետային ժամ է հայտարարված։ Նահանգապետարանը հայտարարել է, որ Սուր գավառի մյուս 4 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվում։ Այսպիսով Սուրի բոլոր թաղամասերում փողոց դուրս գալու արգելք կա։
3 Փետրուար 2016
Աջակցություն Ջան Դյունդարին և Էրդեմ Գյուլին
Լրագրողական գործունեության պատճառով Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի համար կրկնակի ցմահ ազատազրկման պահանջ է ներկայացվել։ Այս պահանջին և լրագրողների բանտարկությանն իրենց բողոքն արտահայտելու համար Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում մի շարք մտավորականներ, գիտնականներ, գրողներ և արվեստագետներ, «մենք էլ ենք այս հանցանքը գործում» ասելով, «մատնել» են իրենց։
2 Փետրուար 2016
2
3
4
5
6
Բաժանորդագրուէ!
Դուք կարող էք աջակցիլ «Ակօս»ին՝ բաժանորդագրուելով։ Բաժանորդագրուեցէք, նուիրէք կամ թողէք բաժանորդագրութիւն հետաձգուած։
Agos'u Sosyal Medyada Takip Edin
Instagram
Twitter
Facebook